ՄԵՐ ՄԱՍԻՆ
~ About Us ~

Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի Բալենիների փողոցի գողտրիկ անկյունում է գտնվում Մաչանենց տունը:
«Հայ միասնության խաչ» (ՀՄԽ) բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը 2010 թվականին հիմնադրեց «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկությունը, որի նպատակն է ապահովել ՀՄԽ–ի ինքնաբավությունը։
Մաչանենց անվան ծագումը գալիս է Խոյի բարբառի Մաչ-Պաչ արմատից, որը թարգմանաբար նշանակում է համբույր։
Մեր տարածքում գործում է Արվեստաց դպրոց,Ազգային խոհանոցի դպրոց, Թատրոն-ստուդիա և նմանը չունեցող «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն», որտեղ սովորում են շուրջ 250 սան, այդ թվում հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ:
Այստեղ գործում է Մանկական պատկերասրահ։ Կարող եք այցելել նաև արվեստագետ Գրիգոր Մաչանենցի, գեղանկարիչ Ընծայի և «Մաչանենց» միջազգային արվեստի պատկերասրահներ, հուշանվերների սրահ , աշխարհում միակ «Համաշխարհային պոետների գինետուն» և «Սրտի ձայներ»-ի թանգարան:
«Մաչանենց տուրիզմ և արտ»-ն առաջարկում է հյուրընկալությունների, վարպետության դասերի, գիշերակացի, մշակութային ժամացի , ֆուրշետի ծառայություն։ Ծառայությունների մատուցումից գոյացած հասույթը տրամադրվում է «Հայ Միասնության Խաչ» բմհկ-ի բարեգործական ծրագրերին։

In a cozy corner of the Cherry Trees' street of Ejmiatsin /holy capital of Armenia/ is situated Machanents House. In 2013 "Cross of Armenian Unity" NGO founded "Machanents tourism and art" social enterprise, whose goal is to ensure CAU's financial complacency.
The origin of the name Machanents comes from Khoy dialect's “Mach-Pach”, which means “kiss”.
In our complex there is an Art school, National cuisine school, Theatre-studio and unique "Innovation Ethnic Regional Center", which have about 250 students, as well as from the vulnerable groups /orphans, disable children and the ones from poor families/.
Here in one place are around 9 galleries and museums: “Children’s gallery”, “Grigor Machanents”, Endza” and "Machanents International Art” galleries, "World poets' Winery" museum which is unique in the world, “Heart Voices” museum and etc.
"Machanents tourism and art" offers green hospitality, master classes, overnight, cultural entertainment, transport, tours, conference halls, souvenir shop and etc.
The profit gained from these services goes for the charitable programs of "Cross of Armenian Unity" NGO.

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
~ partners ~

"ԱՐՓԻՆԵՏ"

Հայ Միասնության Խաչ

ԷԹՆԻԿ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Էջմիածնի քաղաքապետարան

Արմավիրի մարզպետարան

«ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

«ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (SPFA)

Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամ

Jinishian Memorial Foundation