Թանգարաններ
~ Museums ~

«Մաչանենց» թանգարան

Թանգարանը հիմնադրվել է 2000 թվականին։ Այն Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի անձնական հավաքածուն է, որը հավաքվել է 30 տարիների ընթացքում և շարունակվում է համալրվել նաև նվերնեի միջոցով։ Ցուցադրված են տարբեր ժամանակաշրջանների հայկական կենցաղավարման նմուշներ և մշակութային արժեք ներկայացնող իրեր:

"Machanents" Museum

The museum was founded in 2000. It is Grigor Machanents Babakhanyan’s personal collection, which has been gathered during 30 years and it continues to be replenished by gifts as well. There are exhibited Armenian household items of different periods and samples representing cultural values.

«Խեցեգործության թանգարան»

Թանգարանը հիմնադրվել է 2015 թվականին։ Թանգարանում առկա են Հայաստանի տարբեր տարածաշրջանների հազարամյա կավե նմուշների կրկնօրինակներ։

"Pottery Museum"

The museum was founded in 2015. Here are exhibited copies of thousand-year-old clay samples from different regions.

«Սրտի ձայներ»-ի թանգարան

Թանգարանը հիմնադրվել է 2015 թվականին։ Այցելուն այստեղ կարող է ձայնագրել իր սրտի ձայնը։ Թանգարանի նպատակն է ապահովել սերունդների միջև կապը։

"Heart Voices" Museum

The museum was founded in 2015. Visitors can record their heart’s voices here. The aim of the museum is to make a tight connection between generations.

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՈԵՏՆԵՐԻ ԳԻՆԵՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ»

Թանգարանը հիմնադրվել է 2015 թվականին։ Այս սրահում այցելուն հնարավորություն ունի ծանոթանալ գինու ստեղծման պատմությանը: Սրահի սեղանները կիրառական կոլաժներ են, իսկ ոտքերի մեջ հյուրերը կարող են պահ տալ «Մաչանենց» գինի:

"World Poets’ Winery" museum

The museum was founded in 2015. Here the visitor has a chance to know the history of the wine creation . The tables of the hall are “practice” collages and the visitors can age wine in the feet of the tables.